Վանաձորում սեպտեմբերի 23-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության աշխատակից, 36-ամյա Դավիթ Մայիլյանը ինքնասպանությունից առաջ մոր ոսկեղենը գրավադրել է բանկում եւ հայտնի չէ, ինչի վրա է ծախսել այդ գումարները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մայիլյանի հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը:
Նրա խոսքով, մահվանից առաջ Դավիթը մոր մոտ 1,5 միլիոն արժողության ոսկեղենը գրավադրել: Սակայն հայտնի չէ, թե նա այդ գումարը ինչի վրա է ծախսել: « Նա գումարի կարիք չուներ: Տղաս էլ, կինն էլ բարձր աշխատավարձ էին ստանում: Տան, մեքենայի խնդիր չունեին եւ այնպես էլ չէր, որ ժամանակը լրացել էր եւ այդ գումարը չէր կարող փակել»,- ասաց Դավիթ Մայիլյանի հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ինքնասպանության պատճառների կամ դրդապատճառների մասին դեռ, որեւէ նորություն չունի: Ընդամենը տեղյակ է, որ գործը քննվելում է ՀՔԾ-ում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 36-ամյա Դավիթ Մայիլյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 1 տղա եւ մեկ աղջիկ: Մայիլյանը ինքնասպանություն է գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Բնակարանում քննչական խումբը հայտնաբերել է երկտող, որում մասնավորապես գրված է. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»:




























