Վրաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար Թբիլիսի կժամանեն 53  պաշտոնական պատվիրակություններ ինչպես բարեկամ երկրներից, այնպես էլ միջազգային կազմակերպություններից: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը կկայանա նոյեմբերի 17-ին, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:

Փանջիկիձեի խոսքով՝ Թբիլիսի կժամանի Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, որը ներկայացնելու է ոչ միայն իր երկիրը, այլեւ՝ ԵՄ-ն, որտեղ Լիտվան այս ժամանակահատվածում նախագահողն է: Հյուրերի թվում են նաեւ ՀՀ արտգործնախարարը եւ էներգետիկայի նախարարը: