Լիբիիայի մայրաքաղաք Տրիպոլիում նոյեմբերի 17-ին արտակարգ դրություն է հայտարարվել կապված բողոքի ցույցերի հետ, որոնք վերաճել են բախումների, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԱԻ ռեժիմը կպահպանվի 48 ժամվա ընթացքում ու հնարավոր է երկարաձգվի, եթե իրավիճակը չկայունանա:Իրավիճակը Տրիպոլիում սրվել է նոյեմբերի 15-ին: Հազարավոր մարդիկ հանրահավաք են կազմակերպել զինված միավորումների շտաբ-բնակարանի մոտ մայրաքաղաքի Գարգուր շրջանում: Ցուցարարները պահանջում էին, որպեսզի զինված միավորումները լքեին քաղաքը: Մի քանի անգամ օդ կրակելուց հետո գրոհայինները կրակ են արձակել շենքի մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ: նոյեմբերի 16-ին բախումները վերսկսվել են, կոնֆլիկտին միջամտել են բանակային ստորաբաժանումները: Բախումների հետեւանքով սպանվել է 45 մարդ, մոտ 400-ին տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Լիբիայում քաղաքացիական պատերազմից ու Մուամար Քադաֆիի տապալումից հետո պահպանվում է սրված մթնոլորտը: Երկրի տարածքում գործում են ավելի մեծ թվով զինված խմբավորումներ: