Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում տեղի են ունեցել հերթական բախումները տեղի բնակչության ու ոստիկանության միջեւ: Արտակարգ պատահարի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ, հաղորդում է BBC-ին:
ՌԲԿ-ի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Կաշգար քաղաքից ոչ հեռու. Կացիներով զինված մարդիկ փորձել են գրոհով գրավել ոստիկանական բաժանմունքը: Ոստիկանությունը կրակ է արձակել այն բանից հետո, երբ զոհվել են երկու իրավապահներ: Արդյուքնում 9 հարձակվող գնդակահարվել են, կան վիրավորբներ: Իշխանությունները պաշտոնապես չեն հայտնում, թե ինչն է հարձակման պատճառ ծառայել:
Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանը փաստացի Չինաստանի քարտեզի վրա թեժ գոտի է: Իշխանությունների տվյալներով՝ այնտեղ գործում է Թուրքեստանի իսլամիստական շարժումը՝ սեպարատիստների խմբավորում, որին Պեկինում ահաբեկչական են համարում: ՉԺՀ արեւմուտքում գրեթե բոլոր արատակարգ պատահարները բացատրում են ծայրահեղականների գործողություններով:





























