34 մարդ զոհվել ու 11 մարդ անհետ կորել է Վիետնամում 1999թ.-ից ի վեր ամենահուժկու ջրհեղեղներից, որոնք պայմանավորված են հորդառատ անձրեւներով:Իշխանությունների տվյալների համաձայն՝ լուրջ վնասներ է կրել ճանապարհային, օդային ու երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդում է AFP-ն:

Նախնական տվյալներով՝ վնասը կարող է կազմել մինչեւ 65 մլն ամերիկյան դոլար:

Ինչպես նախկինում նշում էր NEWS.am-ը, առավել սուր իրավիճակ է Կուանգնգայ նահանգում, որտեղ մոտ 65 հազար բնակիչ թողել է տունն ու ապաստանել ժամանակավոր կացարաններում: Ծանր դրություն է ստեղծվում Հյուե քաղաքի շրջանում, որի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ժառանգության օբյեկտների ցուցակում են: Որոշ շրջանները մեկ մետրի չափով անցել են ջրի տակ: