ԱՄՆ-ում Քալիֆորնիայի ափամերձ հատվածում ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ անօդաչու թռչող սարքը բախվել է USS Chancellorsville հրթիռակիր կրեյսերին, հաղորդում է AP-ը:
Ինչպես հաղորդում է ՌԾՈՒ ներկայացուցիչ լեյտենանտ Լենայա Ռոթքլյայնը, միջադեպը տեղի է ունեցել նավի վրա տեղադդրված ռադարի ստուգման ժամանակ: Արդյունքում երկու նավաստի աննշան այրվածքներ են ստացել, որոնց տեղում օգնություն են ցույց տվել: Այս պահին կրեսերն ուղարկում են Սան-Դիեգոյի ռազմաբազա, որտեղ գնահատել են վնասի ծավալը: BQM-74 սարքի անկման պատճառները դեռ անհայտ են: Հիմնական վարկածն անօդաչուի անսարքութունն էր, որը մեկնարկի պահին չի հայտնաբերվել: Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել:





























