Նոյեմբերի 17-ին Վրաստանի կառավարությունը վարչապետ Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ ինքնաբերաբար վայր է դրել իր լիազորությունները նորընտիր նախագահ Գեորգիա Մարգվելաշվիլու երդման արարողությունից հետո: Այս կարգը սահմանվա է երկրի Սահմանադրությամբ:
Օրվա ընթացքում խորհրդարան պետք է ներկայացվի համապատասխան պաշտոնական հայտարարությունը Իվանիշվիլու ստորագրությամբ: Մոտ օրերս Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնապես կներկայացնի նոր վարչապետի թեկնածությունը, ով Վրաստանի խորհրդարանի հաստատմանը կներկայացնի նախարարների նոր կաբինետը:Նշենք, որ Վրաստանի ապագա վարչապետի անունն արդեն հայտնի է՝ Իրակլի Գարիբաշվիլին, ով մինչեւ վերջերս ներքին գործերի նախարարն էր:
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ստեղծել էր «Վրացական երազանք» կոալիցիան, որը փոխարինել էր Սահակաշվիլու «Ազգային Միացյալ շարժում» կուսակցությանը իշխող քաղաքական ուժի դերում. նա հայտարել է, որ իր հիմնական նպատակը իրագործած է համարում ու այլեւս մտադիր չէ վարչապետ լինել:





























