Բրիտանական հատուկ ծառայությունները մուտք ունեն ողջ աշխարհում դիվանագետների շրջանում հայտնի հյուրանոցներում համարների պատվիրման համակարգեր: Դրա շնորհիվ նրան հետեւում են պետական ծառայողների ու ու պաշտոնական պատվիրակությունների տեղաշարժերին, գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերված փաստաթղթերը:
Էլեկտրոնային պատվերների վերահսկողության համար մշակվել էր հատուկ ծրագիր, որը կոչվում է «Արքայական դռնապան» (Royal Concierge): Այն email-հասցեների շարքում գտնում էր կառավարական հաստատությունների ծառայողների փոստարկղերը, որոնք հյուրանոցային համարների պատվիրման ժամանակ նշվում էին: Ընդհանուր առմամբ վերահսկվում էր 350 հյուրանոց. Հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Որպես շարունակություն լրտեսական սկանդալին պարբերականը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախատեսում է «հաշտեցման այց» կատարել Գերմանիա: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Բեռլին այցելություն կունանե, երբ ԳԴՀ-ն նոր կառավարություն ունենա:





























