Ապրիլի 21-23-ին Դավիթ Համբարձումյանի անվան օլիպիական ռեզերվի լողավազանում կայանալու է Հայաստանի լողի առաջնությունը, հաղորդում է Հայաստանի լողի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջնությանը մասնակցելու են ավելի քան հարյուր մարզիկներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզական ակումբներ եւ դպրոցներ:

Նախատեսվում է նաեւ Ծաղկաձորում ուսումնա-մարզական հավաք անցկացնել, որոնց մասնակցելու են լավագույն 10 լողորդները: