Կանադայի ոստիկանությունը Նյու Բրանսուիք նահանգի «Հավերժ երիտասարդ» ծերանոցում օրերս  կանեփի 550 թուփ է հայտնաբերել:

Թփերը հայտնաբերվել են այն ժամանակ, երբ ծերանոցում հրդեհ է բռնկվել եւ դեպքի վայր են ժամանել հրշեջները:

Նրանք ծերանոցում կանեփի փոքրիկ «դաշտ» են հայտնաբերել եւ ոստիկանություն կանչել, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով CBC-ն:

Հայտնի չէ, թե ով է դրանք աճեցրել եւ արդյոք դրանք նախատեսված են եղել վաճառքի կամ անձնական օգտագործման նպատակով:

Չի նշվում նաեւ, թե որքան է գնահատվել հայտնաբերված մարիխուանան: 

Կալանքների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել: Հայտնի է, որ հրդեհի ժամանակ ծերանոցի բնակիչներից ոչ ոք չի տուժել: