ԱՄՆ Հյուսիսային Քարոլինա նահանգում ձերբակալել են ամուսնական զույգի, որին մեղադրում են իրենց որդեգիր երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, երբ նրանց որդուն տան առմուտքին գամված են հայտնաբերել:

57-ամյա ամուսիններ Դորիան Լի Հարփերը ու Վանդա Սյու Լարսոնը, որոնք հինգ որդեգիր երեխաների են դաստիարակում, մեղադրվում են նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներ հասցնելու, ազատությունը սահմանափակելու ու կենդանիների հանդեպ եւս դաժան վերաբերելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Foxnews հեռուստաալիքի կայքը:

Զույգին ձերբակալելու պատճառն այն է եղել, որ նրանց տուն հանկարծակի այցելել են կենդանիների վերահսկողության ծառայության աշխատակիցները, որոնք զբաղվել են խոզի անհետացման հետաքննությամբ: Բազմամարդ ընտանիքի տան բակում, որտեղ ծնողները նաեւ խոզեր, հավեր, հնդկահավեր, ավանակներ, շներ ու անգամ լամաներ են բուծել, նրանք տեսել են 11-ամյա տղայի, որին ոտքից գամել էին առմուտքին: Տղայի պարանոցին կախված է եղել սատկած հավ:

Հարփերը, ով բուժեղբայր է աշխատում, եւ Լարսոնը, ով տեղական սոցիալական ծառայության աշխատակից է, ոստիկանությունում են: Նրանց որդեգիրները 8, 9, 11, 13 եւ 14 տարեկան են: Նրանք ներկայումս սոցիալական մարմինների պաշտպանության ներքո են: Առայժմ չի հաղորդվում արդյոք երեխաներին որդեգրել են ԱՄՆ-ում, թե այլ երկրներում:

Տունը հետախուզած ոստիկանությունները հաղորդում են, որ երեխաներին մեծացրել են հակասանիտարական պայմաններում: Երեխաները մի սենյակում քնել են շների հետ՝ հատակի վրա: