«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիա եւ Միքայելյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ը բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ վրաերթի ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 17-ին, ժամը 18.15-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դեյվու Նեքսիա» եւ «Փռայդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Փռայդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:





























