ԵԱՀԿ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհամբերությամբ սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Այս մասին Ուորլիքը հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Ընդգծենք, որ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), նոյեմբերի սկբին այցելել են տարածաշրջան: Ացելության արդյունքում հատարարություն է արվել, որում միջնորդները հայտարարել են, որ «նախագահները հաստատել են իրենց մտադրությունը հանդիպել այս տարվա նոյեմբերին, որպեսզի հստակեցնեն դիրքորոշումները՝ կապված կարգավորման գործընթացի հետ ու քննարկեն առաջընթացի հետ կապված քայլերը»: