Հայաստանում ապագա թոշակները կկազմեն աշխատավարձերի 40 տոկոսը: Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարԱրտեմ Ասատրյանը: «Այս գործակիցը հիմնված է 30 տարվա ստաժի եւ 63 տարեկանում թոշակի անցնելու ենթադրության վրա: Գործող մոդելներով ձեւավորվել էին եւ կենսաթոշակային տարիքը, եւ ապագա թոշակի չափը», – հայտարարել է նախարարը:
Նա նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումը չի հակասում Հայաստանի օրենսդրությանը: «Ըստ Սահմանադրության 37-րդ հոդվածի` սոցիալական ապահովագրության տեսակները եւ ծավալը հաստատվում են օրենքով: Մենք ընտրել ենք այս տարբերակը, քանի որ այն կապահովի ներկայիս աշխատող քաղաքացիների կենսաթոշակային վճարումների եւ ապագա թոշակների միջեւ կապը», – հայտնել է նախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային կուտակումների համակարգն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից: Քաղաքացիները կարող են կենսաթոշակային կուտակումներն անել մասնավոր կենսաթոշակային ֆոնդերից մեկում` իրենց առաջարկվող պայմանների ընտրության հիման վրա:





























