Մեքսիկայի Չիուաու նահանգի ոստիկանությունը փնտրում է Սյուդադ Խուարես քաղաքի տներից մեկում սպանություն կատարած հանցագործներին: Զոհվել է ութ մարդ, այդ թվում` երկու աղջիկ: Մեկ երեխայի հաջողվել է ողջ մնալ:

Զանգվածային սպանության վայրում առաջինը ներկա են եղել Եհովայի վկաների ներկայացուցիչները, որոնց կազմակերպության անդամ են եղել զոհվածները: Պարզվել է, որ հանցագործները տուն էին ներխուժել նոյեմբերի 17-ի առավոտյան, հայտնում է Newsru.com-ը` վկայակոչելով Vanguardia-ին:

Հանցագործները սպանել են չորս տարեկան երեխաներին, 28-ամյա եւ 60-ամյա կանանց: Անհետացել է երկու ամսական  աղջնակը:

Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ հանցագործները սպանել են երեք երեխայի, որոնցից մեծը եղել է վեց տարեկան:  Կանանց եւ երեխաների դիակները հայտնաբերվել էին ննջասենյակների մահճակալներին, իսկ սպանված երկու տղամարդիկ նստած են եղել բազկաթոռներին` բերանները կապված: