Երկուշաբթի առավոտյան զինված տղամարդը ֆրանսիական Liberation թերթի Փարիզի խմբագրությունում կրակ է բացել, խմբագրության աշխատակիցը վիրավորվել է, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: 

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի ժամանակով 10.15-ին: Անհայտ անձը   վիրավորել է թերթի լուսանկարչին եւ փախել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նման միջադեպ էր տեղի ունեցել նաեւ անցյալ շաբաթ` BFMTV հեռուստաալիքի խմբագրությունում: Այն ժամանակ զինված տղամարդը  դարձյալ ներխուժել էր հեռուստաալիքի գրասենյակ, սակայն չէր կրակել, այլ միայն սպառնացել էր լրագրողներին, որից հետո փախել էր: