Մոսկվայում այսօր Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Նախարարները կդիտարկեն հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ սպեկտորը՝ քաղաքականից մինչեւ ներդրումային ոլորտի: Սպասվում է, որ նախարարները կանդրադառնան ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերին:
Չի բացառվում, որ գերատեսչությունների ղեկավարները քննարկեն համագործակցությունը նաեւ ռազմական ոլորտում:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային ու միջազգային օրակարգային հարցերին, Անդրկովկասի անվտանգությանն ու կայունությանը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանը: Անդրադարձ է կատարվելու նաեւ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու խնդրին:





























