Հայաստանի նոր կենսաթոշակային համակարգը դրական է անդրադառնալու նաեւ նախարարների վրա, ինչպես եւ մյուսների: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը: Գաբրիելյանին այն չի վերաբերի, քանի որ նա արդեն 40-նն անց է: «Սակայն կինս արդեն ինքնակամ մասնակցում է կուտակային մոդելին ու բավականին գոհ է:  Ես նույնպես գոհ եմ եւ ցանկանում եմ մասնակցել: Եթե տեսնեմ բավականին ագրեսիվ պորտֆել, ապա նման որոշում կկայացնեմ»,-ասել է Գաբրիելյանը: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նույնպես նշել է, որ կուտակումներին չի մասնակցում:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի մեկից: Համակարգը պարտադիր է 40 տարեկանից ցածր քաղաքացիների համար: 40-նն անց քաղաքացիները եւս կարող են մասնակցել համակարգին՝ ինքնակամ կերպով: