Երեւանի Վարդան Մամիկոնյանի անվան հրապարակում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում, նոյեմբերի 24-ին տեղի կունենա «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության հանրահավաքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:
Իսկ թե ինչով է պայմանավորված Վարդան Մամիկոնյանի անվան հրապարակի ընտրությունը, Անի Զախարյանն ասաց, որ ի սկզբանե Ազատության հրապարակում էր ցանկանում անցկացնել, սակայն հետո հայտնել են, որ այնտեղ նստացույց անող մարդիկ կան, կարող է սադրանքի պատճառ լինել:
«Միշտ Ազատության հրապարակում է եղել, հիմա էլ թող այդտեղ լինի»,- ասաց Անի Զախարյանը՝ չցանկանալով կանխատեսել մասնակիցների քանակը:
Նա նշեց, որ հանրահավաքի ժամանակ կհնչեն տարբեր ելույթներ, հիմնական ելույթ ունեցողը կլինի ինքը: Հանրահավաքին կներկայացնեն կուսակցության նպատակները, ծրագրերը, իշխանափոխության՝ առանց բախումների բանաձեւը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























