Կազանում նոյեմբերի 17-ի երեկոյան վթարի ենթարկված «Թաթարստան» ավիաընկերության Boeing 737 օդանավի «սեւ արկղերը» փորձաքննության են ուղարկվել Մոսկվա: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գորածակալությանը հայտրարել է ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Վլադիմիր Ստեպանովը:
Օդանավի ինքնագրի կոնտեյները նշանակալի մեխանիկական վնասներ է կրել, հաղորդում է Միջպետաան ավիացիոն կոմիտեի մամուլի ծառայությունը: Պայթյունից հետո երկրորդ «սեւ արկղը» նույնպես անսարք է, փոխանցում է ՌԲԿ-ն:
Պարամետրական ինքնագիրը ֆիքսում է թռիչքի մասին տեղեկությունները, սարքերի տվյալները: Դրա ուսումնասիրությունը թույլ կտա բացահայտել տեխնիկական թերությունները՝ կապված օդանավի աշխատանքի հետ; Երկրորդ «սեւ արկղը»՝ խոսքային ինքնագիրը, գրանցում է անձնակզմի բանակցությունները: Այն թույլ է տալիս հասկանալ օդաչուների տրամաբանությունը եւ բացահայտել հնարավոր սխալները:





























