Մոսկվայում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Սիրիայի կառավարության ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որոնք Ռուսաստանի ԱԳՆ էին ժամանել Մերձավոր Արեւելքի գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի եւ արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովի հետ «Ժնեւ-2» խաղաղ կոնֆերանսի նախապատրաստման հարցերը քննարկելու:
Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Միքդադը, Սիրիայի ԱԳՆ-ի եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյա Ահմադ Արգուսը, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնու Շաաբանը լքել են Ռուսաստանի արտգործնախարարությունը` հրաժարվելով մեկնաբանություններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հանդիպել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Հուսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ: Վերջինս հայտնել է, որ բանակցությունների օրակարգում երկու կարեւոր հարց կա` ժնեւյան երկխոսությունը եւ Սիրիայի իրավիճակի քաղաքական կարգավորումը:





























