Վրաստանի նախագահ Գիորգի Մագվելաշվիլին նոյեմբերի 18-ին վարչապետի պաշտոնում պաշտոնապես հաստատել է Իրակլի Գարիբաշվիլիին:
Այսօր ավելի վաղ խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանք» քաղաքական դաշինքը վարչապետի պաշտոնի համար նախագահին ներկայացրել էր Գարիբաշվիլիի թեկնածությունը: Այժմ Գարիբաշվիլին խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի նախարարների նոր կաբինետը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Մարգվելաշվիլին նոյեմբերի 17-ին Վրաստանի նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո ստորագրել է իր առաջին հրամանագիրը, ըստ որի` երկու տարի կառավարությունը գլխավորած Բիձինա Իվանիշվիլին եւ բոլոր նախարարները դարձել էին պաշտոնակատարներ` մինչեւ կառավարության նոր կազմի հաստատվելը:





























