Վրաստանի քաղաքացիների համար Իսրայելի վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել նոյեմբերի 18-ին, ասված է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են այդ պահին դեռ ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին եւ Իսրայելի ներքին գործերի նախարարի տեղակալ Ֆաինա Կիրշենբաումը:

Համաձայնագրի համաձայն՝ Վրաստանի  քաղաքացիները Իսրայելում վեց ամսվա ընթացքում  մինչեւ 90 օր կարող են գտնվել առանց վիզայի, հայտնում է «Ինտերպրեսնյուսը»: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ կողմերն ավարտեն անհրաժեշտ ներքին պետական գործընթացները: 

Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Զեեւ Էլկինը հոկտեմբերի վերջին Վրաստան իր այցի ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Վրաստանի հետ առանց վիզայի  ռեժիմ ներդնելու մասին: