Փարիզյան Liberation պարբերականի խմբագրությունում այսօր առավոտյան կրակ բացողը պատանդ է վերցրել ի մվարորդի ու ստիպել իրեն հասցնել Ելիսեյան դաշտեր, հաղորդում է BFMTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ չարագործն ուղեւորվել է George V մետրոյի կայարանի ուղղությամբ, որտեղ կան բազմաթիվ խանութներ, հյուրանոցներ ու գրասենյակներ:
Ավելի վաղ երկու կրակոցներ են հնչել Liberation պարբերականի գրասենյակում:
Ավելի վաղ նոյեմբերի տասնութին երկու կրակոցներ են հնչել Liberation Liberation պարբերականի գրասենյակում; Անհայտ տղամարդը ներխուժել է հրատարակչության նախասրահ, երկու անգամ կրակել է ու փախուստի դիմել: Վիրավորվել է լուսակարչի ասիստենտներից մեկը: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում եւ նրա առողջացման վերաբերյալ կանխատեսումներ առայժմ չեն անում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Որոշ ժամանակ անց անհայտ անձը հրաձգություն է սկսել Societe General բանկի գրասենյակի մոտ: Միջադեպի արդյունքում տուժողներ չկան:





























