Ավստրալուհի Սարա Մաքնեյլը միաձայն ընտրվել է Գրաֆթոն քաղաքի եպիսկոպոս՝ դառնալով նման բարձրաստիճան կարգի առաջին կին հոգեւորականը, երկուշաբթի օրը հաղորդել է «Դեյլի տելեգրաֆ» բրիտանական պարբերականը:

Մաքնեյլը դարձել է Գրաֆթոնի 11-րդ եպիսկոպոսը: Նա կանոնակարգելու է երեխաների հանդեպ սեռական բռնությունների հարցերով թագավորական հանձնաժողովը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ռելիգիյան»:

Նրա նախորդ Քիթ Սլեյթերը ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ ըստ արժանվույն ուշադրություն չի դարձրել սեռական բնույթի ոտնձգությունների մասին հաղորդագրություններին: