Ըստ տեղեկությունների առաջին 6 ամսում Թուրքիա է այցելել 10 միլիոն 590 հազար զբոսաշրջիկ, որոնց մեջ անցյալ տարիների համեմատությամբ ավելացել է Միջին Արեւելքից, Հյուսիսային Աֆրիկայից եւ եվրոպական որոշ երկրներից եկողների քանակը։ Ալժիրից, Թուրքիային մոտ երկրներից՝ Թունիսից, Եգիպտոսից, Բահրեյնից, Քաթարից, Արաբական միացյալ էմիրություններից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Սուդանից Թուրքիա այցելողների քանակի աճը կազմում է 20-ից 50 տոկոս, հաղորդում է թուրքական «AA» լրատվական գործակալությունը։

Այս տարվա առաջին 6 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ Թուրքիա այցելող իսրայելցիների քանակը նվազել է 60 տոկոսով, իսկ հայերի քանակը մոտ 13 տոկոսով։