Հետխորհրդային տարածքում բոլոր ինտեգրացիոն նախագծերից ՀԱՊԿ-ն ամենաարդյունավետը, գործունն ու կայացածն է: Այս մասին այսօր «ՀԱՊԿ-ն ու անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով «Սպառնալիքներն ու մարտահրավերները Հարավային Կովկասում ու ՀԱՊԿ-ում» զեկույցով:

«Հայաստանի համար ԵՄ «Արեւելայն գործընկերության» նախագիծն առայժմ հետաձգվել է, քանի որ այդ քաղաքականությունում ԵՄ-ն ամբողջ պատասխանատվությունը գցեց իր նոր գործընկերների վրա՝ Մերձբալթյան պետությունների, Լեհաստանի, Ռումինիայի: Հին Եվրոպան պարզապես չէր ներգրավվում այս նախագծի մեջ: Դա հանգեցրել է որոշակի բացասական արդյունքների»,-ընդգծել է Հովհաննիսյանը, հավելելով, որ ԵՄ հռետորաբանությունը անխուսափելի հակառուսական երանգավորում է ստացել: Ռուսաստանի շատ քաղաքական շրջանակներ չհասկացան, որ Հայաստանի «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունում հատուկ տեղ է զբաղեցնում եւ բոլորովին այլ օրակարգ ունի: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն տարբերվում է նրանով, որ այնտեղ կարողանում են համատեղել ազգային շահերը: Իր զեկույցն ավարտելով՝ նա հայտարարել է, որ ՀԱՊԿ դրական փորձը պետք է տարածվի նաեւ ինտեգրման մյուս ասպեկտների վրա:

Ընդգծնք, որ կոնֆերանսը կազմակերպել են Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի մասնաճյուղը, ՀԱՊԿ Անալիտիկ ասոցիացիան, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ու «Հայ-ռուսական համագործակցության» կազմակերպությունը: