Հատուկ քննչական ծառայությունում, ավտովթարի եւ դրա հետեւանքով քաղաքացի Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ, ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ նախապատրաստված նյութերի, 2013թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 00.10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում միմյանց են ընդհարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ի վարած «Ինֆինիտի» մակնիշի եւ Ս. Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ավտովթարի հետեւանքով Վ. Ս.-ն եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Է. Մ.-ն, Վ. Խ.-ն, Հ. Թ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կատարվում է նախաքննություն:





























