ԱՄՆ-ի իրավապահները պնդում են, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ամերիկյան տարածքում հայտնվելու դեպքում անմիջապես չի կարող կալանավորվել, քանի որ նրա նկատմամբ մեղադրական եզրակացություն չի եղել:
«Ոչ մի նման բան չի եղել: Եթե Ասանժը ԱՄՆ գա հիմա, նա չի կալանավորվի», - Washington Post թերթին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը: Սակայն նա զերծ է մնացել գնահատականներ տալուց՝ նշելով, որ ամեն ինչ կարող է փոխվել առաջիկա ամիսներին:
Թերթի մյուս զրուցակիցը բացատրել է Ասանժի ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի միջեւ տարբերությունը, որին մեղադրանք էին ներկայացրել ԱՄՆ-ի գաղտնի ծրագրերը բացահայտելու համար: «Սնոուդենը երդվել էր եւ աշխատում էր ԱԱԾ-ի պատվերով», - նշել է նա:
Սակայն WikiLeaks-ի ներկայացուցիչները թերահավատորեն են արձագանքել այս տեղեկությանը: «Մենք պաշտոնական հաստատում չունենք, որ ամերիկյան կառավարությունը չի պատրաստվում, հետապնդել WikiLeaks-ին», - պարզաբանել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստին Հրաֆնսոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























