ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանրահավաքը տեղի կունենա ոչ թե նոյեմբերի 28-ին, այլ՝ 29-ին: Այս մասին, այսօր` նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը՝ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ հանրահավաքը նախատեսված էր նոյեմբերի 28-ին, բայց խնդիրներ են առաջ եկել, ինչը չի կարող ասել արհեստակա՞ն են, թե՝ ոչ: «Եթե նոյեմբերի 28-ի հետ կապված խնդիր կար, կարող էին ասել 27-ին, բայց 29-ին հաստատ կանենք: Եթե իմանայի, որ սադրանք է, կգնայի ընդառաջ ոչնչացնելու ճանապարհով»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Նա ընդգծեց, որ իրենց հանրահավաքի իմաստն այն է, որ մարդիկ գան հրապարակ ու ասեն. «մենք ոչխար չենք»: Ընդամենը դա, ոչ մահակներ, ոչ բենզինի շշեր, ոչ էլ հեղափոխական կոչեր: Ընդամենը պետք է ասեն, որ ոչխար չեն եւ մենք դեմ ենք, որ դուք մեր փոխարեն որոշում կայացնեք եւ մեզ դարձնեք ստրուկ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























