Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն ապրիլի 14-16-ը հեղինակավոր այդ կառույցի նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend News-ը՝ վկայակոչելով Խորհրդարանական վեհաժողովը, այցի ընթացքում Չավուշօղլուն նախատեսում է հանդիպել Ադրբեջանի պաշտոնատարների հետ եւ քննարկել հանրապետության հետ կառույցի համագործակցության հեռանկարները:
ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության նախկին ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն նախագահի պաշտոնում ընտրվել է հունվարին:




























