Ոստիկանության Կապանի բաժնում, նոյեմբերի 18-ի երեկոյան, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ էկզոգեն թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչներ` 36-ամյա Արման Գ.-ն, 42-ամյա Լիանա Գ.-ն եւ 22-ամյա Քրիստինե Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են խոհանոցի ջրատաքացուցիչի գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: