Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 37-ամյա Հայկ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի  (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի եւ 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: