Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նոյեմբերի 18-ի ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը` որոշում եմ.

Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները»: