ԱՄՆ սենատը ուկրաինական իշխանություններին կոչ է արել ազատել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, իսկ Եվրոպական միության անդամներին՝ Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու համար պարտադիր բաղադրիչ դարձնել Տիմոշենկոյի ազատումը:
Խոսքը Տիմոշենկոյի գործով բանաձեւի ընդունման մասին է, որը վերին պալատն ընդունել է նոյեմբերի 18-ին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միեւնույն ժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ Ուկրաինային շատ ավելի բարեկեցիկ ապագա է սպասվում ԱՄՆ, Եվրոպայի ու այլ ժողովրդավարական երկրների հետ սերտ կապերի դեպքում:
Նախօրեին արտաքին գործերի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ Կիեւը չի ընդունել մի շարք եվրաինտեգրող օրինագծեր, այդ թվում՝ Տիմոշենկոյի ազատման հետ կապված:





























