Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, նոյեմբերի 18-ին, օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 50-ամյա Գարուշ Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























