Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 142 տան դիմաց, նոյեմբերի 18-ին, ժամը 20:40-ի սահմաններում, իրար են բախվել «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան եւ «Դիսկավերի» մոտոցիկլետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը եւ ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























