ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի հիմնական էլեմենտներից է զորքերի կոալիցիոն խմբավորումները, որոնց կազմում են ԱԱՀՈւ-ն: Այն ներառում է մոտ քսան հազար զինվորականներ՝ լավ պատրաստված զորամասերից ու ստորաբաժանումներից: Այս մասին այսօր միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ավագ օգնական Վլադիմիր Նիկիշինը՝ ելույթ ունենալով «Կոլեկտիվ անվտանգության ապահովման ռազմական ասպեկտները զեկույցով»:

Նիկիշինի խոսքով՝ ԱԱՀՈւ-ն նախատեսված է արտաքին ներխուժման դեպքում ազգային զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաեւ հավելել է, որ կոլեկտիվ անվտանգության համակարգի էլեմենտները առաջիկայում պետք է ինտեգրվեն զորքերում կամ ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերում: