Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցը Հայաստան մեծ առավելություն է մեր երկրի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 2-ին Պուտինի սպասվող այցը Հայաստան:
Սահակյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի նախագահի այցի ընթացքում հնարավոր կլինի քննարկելի այն հարցերը, որոնք արդիական են վերջին ժամանակներին: «Պուտինի այցի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր, ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության բնույթի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի հայ-ռուսական բիզնես ֆորումին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























