Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-22-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:
Միջոցառման շրջանակներում Պուտին-Էրդողան առանձին հանդիպում տեղի կունենա: Թուրքիայի վարչապետը նոյեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում:





























