Թուրքական իշխանությունները կրկին կարող են դիտարկել ԱՄՆ առաջարկությունը՝ կապված Թուրքիայում ՀՀՊ համակարգի վերաբերյալ գործարք կնքելու հետ, եթե Վաշինգթոնը համաձայնի այդ համակարգերի արտադրությանը: Այս մասին լրագրողներին է հայտարարել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Վաշինգթոնում ամերիկյան ղեկավարության հետ հանդիպումից հետո:

«Վերջնական որոշումն առայժմ չի կայացվել»,-հայտարարե է Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ու պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Թուրքիային տեղեկացրել էին, որ մտահոգված են այն հաղորդագրություններով, որ Անկարան մտադիր է համագործակցել Չինաստանի հետ՝ կապված ՀՀՊ համակարգ ստեղծելու հետ: Hurriyet Daily News պարբերականի տվյալներով՝ 2013-ի փետրվարին ԱՄՆ-ն մի շարք պատժամիջոցներ է սահմանել տենդերը շահած չինական ընկերության հանդեպ: CPMIEC-ին մասնավորապես մեղադրում են Իրանին, Սիրիային ու ԿԺԴՀ-ին զենք մատակարարելու մեջ:

Թուրքերը ռուսականների փոխարեն գերադասել են չինական զենիթային համալիրները