Եվրասիական տնտեսական ինտեգրումը բաց է բոլորի համար, այն ոչ ոքի համար սպառնալիք չի հանդիսանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի ու Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունների կոլեգիայի նիստի ընթացքում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 «Ցանկանում ենք Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղը ստեղծել միասնական ու հումանիտար տարածք: Հուսով ենք, որ մեր հետագա աշխատանքի արդյունքում կկարողանանք հասնել այդ նպատակին»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: