Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հրավերով, այսօր՝ նոյեմբերի 19-ին, երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի եւ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:





























