ԱՊՀ երկրները կարող են մասնակցել ԵվրԱզԵՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամին՝ նվազագույնը 1 միլիոն դոլար մուծելու դեպքում: Այդ մասին հինգշաբթի ԵվրԱզԵՍ-ի անդամ-պետությունների ֆինանսա-տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
«Անդամավճարները կարող են սկսվել 1 միլիոնից: Հիմնադրամին մասնակից որոշ երկրներ 1 միլիոն են վճարել, Բելառուսը՝ 10 միլիոն»,- ասել է Կուդրինը՝ հավելելով, որ «անդամավճարները բավական համեստ են»:
Նրա խոսքով, արդեն ֆինանսավորում ստանալու մի քանի հայտ է ներկայացվել, սակայն նա չի հստակեցրել ո՛չ ժամկետները, ո՛չ օբյեկտները, ո՛չ էլ այն երկրները, որոնք հայտ են ներկայացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



























