Համբուրգի դատարանը կարճել է Լիմբուրգի եպիսկոպոս Ֆրանց Պետեր Տեբարտց վան Էլստի գործը: Եպիսկոպոսը քննության հետ գործարքի մեջ է մտել՝ համաձայնելով 20 հազար եվրո վճարել: Դատախազությունը եւս համաձայնել է գործի նման ավարտին, քանի որ Տեբարտցը ընդունել է մեղքը:

Եպիսկոպոսի դեմ հայց էր ներկայացվել սեպտեմբերի 25-ին: Նրան սուտ ցուցմունք տալու մեջ էին մեղադրել՝ 2012թ. Հնդկաստան թռիչքի հետ կապված: Տեբարտցն ասել էր, թե բիզնես-կարգով գործուղման է մեկնել, այնինչ լրագրողները պարզել էին, որ Տեբարտցի համար իրականում  առաջին կարգի տոմս էր գնվել, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները:

Եպիսկոպոս Ֆրանց Պետեր Տեբարտց վան Էլստը սկանդալի կենտրոնում հայտնվել էր 2013թ. հոկտեմբերին՝ Լիմբուրգի իր նստավայրի շինարարության արժեքի պատճառով: Պարզվել էր, որ այն նվազագույնը 31 մլն եվրո կարժենա:

Տեբարտցն ինքը տվյալ պահին Հռոմի պապի որոշմամբ հեռացված է Լիմբուրգի թեմից: Նա ժամանակավոր արձակուրդն է անցկացնում բավարական մենաստանում:

Գերմանացի եպիսկոպոսը շքեղության հանդեպ հակումների համար հեռացվել է եկեղեցուց