ԱՄՆ-ում, կյանքի 69-րդ տարում մահացել է գյուտարար, գործարար եւ բժշկության դոկտոր Հենրի Էդվարդ Ռոբերտսը՝ անհատական համակարգչի նախատիպի ստեղծողը:
Գյուտարարի մահվան մասին մամուլին հայտնել է նրա որդին: Նրա խոսքով, Էդ Ռոբերտսը մահացել է հինգշաբթի՝ ապրիլի 1-ին, Ջորջիայում մի քանի ամիս թոքերի բորբոքումն անօգուտ բուժելուց հետո:
Էդ Ռոբերտսը լայնորեն հայտնի է աշխարհին որպես «Ալտաիր 8800» միկրոհամակարգչի ստեղծող: 1975թ. ստեղծված հենց այդ սարքը դարձավ ժամանակակից անհատական համակարգիչների նախահայրը եւ խթան հանդիսացավ դրանց հետագա զարգացման համար:




























