Աբխազական խորհրդարանի պատգամավոր Նոդիկ Կվիցինիին մեղադրանքներ են ներկայացրել՝ կապված Ռուսաստանի երկու քաղաքացիների սպանության հետ:

Նոյեմբերի 18-ին նրան հարցաքննել են: Պատգամավորը մեղքը հերքում է՝ նշելով, որ հետաքննության ստացած ցուցմունքներն ապօրինի ճանապարհով են ստացվել: Աբխազիայի խորհրդարանն այսօր արտոնել է պատգամավորի տան խուզարկութունը, իսկ ավելի վաղ պատգամավորները նրան զրկել էին անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ Աբխազիայում վերջերս մահացած էին հայտնաբերել ռուսաստանցի գործարար Սերգեյ Կլեմանտովիչին ու նրա ծանոթ Օլգա Սկարեդնովային: Նրանք անհայտ կորած են համարվում նախորդ տարվանից: