Բոլիվիան եւ Էկվադորը կարող են առաջիկայում ճանաչել Աբխազիայի անկախությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 2-ին հայտարարել է Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան՝ ռուս լրագրողների հետ զրույցում:
«Մենք սպասում են Բոլովիայի եւ Էկվադորի կողմից Աբխազիայի անկախության շուտափույթ ճանաչմանը, քանի որ մեր երկրի նկատմամբ վերաբերմունքն այնտեղ դրական է»,- նշել է աբխազական ԱԳՆ ղեկավարը:
Խոսելով Բոլիվիայի մասին՝ Գվինջիան նշել է, որ «երբեմն Աբխազիան համեմատում են Բոլիվիայում անջատողականների խնդրի հետ, բայց այդ երկրի ղեկավարությունը հստակ ուսումնասիրել է տվյալ խնդիրը եւ հասկանում է, որ Աբխազիայի հետ այդ համեմատությունն անտեղի է»:
Նախարարը նշել է նաեւ, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը մեկնելու է Հարավային Ամերիկայի երկրներ:
Աբխազիայի անկախությունն արդեն ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրու Հանրապետությունը:




























