ԱՄՆ-ում թուրքական ասոցիացիայի նախագահ Լինքոլն ՄքՔարդին Թուրքիայում լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի հետ հարաբերությունները չլարելու համար չի օգտագործի «ցեղասպանություն» բառը:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` Անկարա ժամանած ԱՄՆ-ում թուրքական ասոցիացիայի նախագահ ՄքՔարդին մամլո ասուլիսի ժամանակ թուրք լրագրողներին հայտնել է, որ ինքը անձամբ չի հավատում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը: «Օբաման ցանկանում է հաղթահարել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առաջացած ճգնաժամը: Դա ձեռնտու չէ ԱՄՆ-ին թե քաղաքական, թե տնտեսական շահերից ելնելով: Եթե հայկական բանաձեւը հայտնվի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, միեւնույն է, դրա ընդունվելու հավանականությունը շատ ցածր է»,-նշել է ՄքՔարդին: