Մոսկվայի մետրոյի «Լուբյանկա» կայարանում պայթյուն իրանացրած մահապարտ-ահաբեկչուհին եղել է 17-ամյա Ջեննետ Աբուռահմանովան՝ Ումալատ Մագոմեդովի այրին, որը ոչնչացվել է անցած տարվա դեկտեմբերին, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Ջեննեթ Աբդուռահմանովայի ինքնության պարզումը, որ բնակվում էր Խասավյուրտի շրջանի Կոստեկ բնակավայրում, պարբերականի տվյալներով, արվել է լուսանկարներով եւ աղջկա բնորոշ գծերով:
Քննչական կոմիտեի տվայլներով, աղջիկն իրեն պայթեցրել է "Մետրոպոլիտենի «Կարմիր նետ» շարժակազմում՝ իր հետ սպանելով ավելի քան քսան ուղեւորների:
Աբդուռահմանովայի ինքնությունը ստուգվել է մի քանի ուղղություններով. «Համարյա 100-տոկոսանոց վստահությամբ կարելի է պնդել, որ ահաբեկչությունը հենց նա է իրականացրել»:
Աղջիկը զինված խմբավորման մեջ է հայտնվել՝ կապվելով դաղստանյան գրոհայինների ղեկավարի հետ: Որոշ տվյալներով, Ումալատ Մագոմեդովը ծանոթացել է աղջկա հետ ինտերնետով, երբ վերջինս եղել է 16 տարեկան, եւ հանդիպման հրավիրելով՝ համարյա ուժով տարել է իր մոտ:
Հիշեցնենք, որ «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում մարտի 29-ին տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է 39 մարդ, եւս 72-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Մահացածների մեջ է նաեւ Ռուսաստանի քաղաքացի մի հայուհի՝ 17-ամյա Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանը, որը մահացել է հիվանդանոցում: Եւս երկու հայեր, որ գտնվում են հիվանդանոցում, նույնպես Ռուսաստանի քաղաքացիներ են:




























